National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.10.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված նիստում քննարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվող մի շարք հարցեր։

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2014թվականի հունիսի 11-ին Վիեննայում։

Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորումը եւ երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովումը։

ՀՀ ՍԴ որոշման համաձայն՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

Քննարկման արդյունքում համաձայնագիրն ստացել է դրական եզրակացություն՝ երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ եւս 6 օրինագծերից բաղկացած փաթեթը երկրորդ ընթերցման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխություն էր կատարվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրինագծում, ինչը վերաբերում էր «գործունեության տեսակը իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված պահանջները խախտելու դեպքերին»։

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն ստացել է դրական եզրակացություն՝ երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Հարկային դաշտը կարգավորող, տնտեսվարողների գործունեությանը նպաստող եւ տնտեսական ակտիվությունն ապահովող երկու օրենսդրական փաթեթ է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություններ չէին կատարվել։ Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական փաթեթներին։

«ՀՀ օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն չէր կատարվել։

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ եւս երկու օրինագծերից բաղկացած փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձեւակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման հետ կապված եւ մի շարք այլ հարցեր։

Քննարկման առարկա դարձավ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը էլեկտրոնային գրանցամատյանից երրորդ անձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար եւ պետական տուրք եւ կառավարության սահմանած պետական վճար է մուծում։

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են նախագծից հանել «պետական տուրք» բառերը, ինչն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից։

Օրենսդրական փաթեթն ստացել է դրական եզրակացություն՝ երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», նույնանուն «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» առաջին ընթերցման ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի եւ կառավարության հեղինակած «Ճարտարապետական գործունեության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում) քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվել են մինչեւ երկու ամսով։



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am